Pipo-ն ներկայացրել է իր X1 գերկոմպակտ համակարգիչ-կախազարդը (լուսանկարներ)
Pipo ընկերությունը ներկայացրել է իր գերկոմպակտ համակարգիչը, որն այնքան փոքր է, որ կարելի է որպես կախազարդ ամրացնել բանալիների օղակին և կրել գրպանում, գրում է 3dnews.ru-ն։
Այն հեռուստացույցին կամ մոնիտորին միանում է HDMI ելքով։
Համակարգիչը հիմնված է Bay Trail պլատֆորմի վրա, մասնավորապես՝ Atom Z3735F քառամիջուկ պրոցեսորի վրա, որն ունի 1.33 ԳՀց հզորություն։
Այն ունի Intel HD Graphics գրաֆիկական քարտ, ինչպես նաև 2ԳԲ օպերատիվ և 32ԳԲ ներկառուցված հիշողություն՝ microSD հիշողության քարտով ավելացնելու հնարավորությամբ։
X1-ն ունի Wi-Fi և Bluetooth ցանցերին միանալու հնարավորություն։ Գերկոմպակտ համակարգիչն առաջարկվում է Android օպերացիոն համակարգով կամ Android և Windows՝ երկուսը միասին։
Առայժմ գնի և այլ տվյալների մասին ոչ մի տեղեկություն չկա։












