Samsung-ը սելֆի անելու համար անօդաչու սարք է մշակում

22:53 • 28.07.15

Samsung ընկերությունն աշխատում է սելֆիի համար անօդաչու սարք ստեղծելու ուղղությամբ, որը կդառնա հարավկորեական արտադրողի հաջորդ բեկումնային արտադրանքը: Ինչպես հաղորդում է sammobile.com պորտալը, նախագիծն ստացել է Selfie Camera Drone անվանումը:


Թեև այս ծրագրի մասին քիչ բան է հայտնի, Samsung-ի նոր արտադրանքը, ենթադրաբար, նման կլինի Lily Camera անօդաչու թռչող սարքին, որը հետևում է տիրոջն ու լուսանկարներ անում: Այս գաջեթը նշանակալի հետաքրքրություն է առաջացրել օգտագործողների շրջանում:


Samsung-ի այս ծրագրի մասին լուրերը տարածվել են իր մատչելի սմարթֆոններով հայտնի OnePlus չինական ընկերության մինի-անօդաչու սարքերի պրեմիերայից ամիսներ անց:

 

Samsung-ը սելֆի անելու համար անօդաչու սարք է մշակում