Volkswagen-ը մեքենաների վաճառքի ցուցանիշով համաշխարհային առաջատար է դարձել

11:51 • 28.07.15

Գերմանական Volkswagen մեքենաշինական ընկերությունն ընթացիկ տարվա առաջին 6 ամսում առաջ է անցել ճապոնական գործընկեր Toyota Motors-ից` մեքենաների վաճառքի ցուցանիշով համաշխարհային առաջատար ճանաչվելով։

 

Ինչպես նշում է interfax.ru-ն, Volkswagen-ը տվյալ ժամանակահատվածում վաճառել է 5.04 մլն մեքենա, մինչդեռ  Toyota-ն` 5.02 մլն օրինակ։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ գերմանական ընկերության նման արդյունքը պայմանավորված է եվրոպական շուկայում վաճառքի ծավալի ավելացմամբ:

 

 

Volkswagen-ը մեքենաների վաճառքի ցուցանիշով համաշխարհային առաջատար է դարձել