Angry Birds հայտնի խաղի երկրորդ մասը կթողարկվի հուլիսի 30-ին

15:12 • 28.07.15

Ֆիննական Rovio ընկերությունը հայտնել է հայտնի Angry Birds համակարգչային խաղի երկրորդ հատվածի թողարկման ամսաթիվը: Ինչպես նշված է Twitter-ում խաղի պաշտոնական էջում, շարունակությունը կթողարկվի 2015 թվականի հուլիսի 30-ին, հաղորդում է ТАСС-ը:

 

Rovio Entertainment ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին Ֆինլանդիայում և ճանաչում է ստացել Angry Birds խաղի շնորհիվ: Այսօր գոյություն ունի տարբեր հարթակներով հասանելի խաղի ինը տարբերակ: Rovio-ն աշխատում է Angry Birds-ի բրենդի առաջխաղացման ուղղությամբ սպառողական ապրանքների վաճառքի միջոցով:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Rovio-ն հայտարարել է առաջիկայում Angry Birds 2-ի թողարկման մասին:

 

«Ավելի շատ: Ավելի չար: Ավելի ծտային»,- նման կարգախոսով տեղադրվել էր թռչունների արկածների նոր հատվածի մեկնարկը ազդարարող պաստառը:

 

Angry Birds-ի առաջին հատվածը դուրս է եկել 2009 թվականին և այդ ժամանակից ի վեր սմարթֆոնների համար ամենահաջողված խաղերից է:

Angry Birds հայտնի խաղի երկրորդ մասը կթողարկվի հուլիսի 30-ին