Չինաստանում կեղծ iPhone-ների արտադրությամբ զբաղվող խոշոր գործարան է փակվել

14:18 • 28.07.15

Լուսանկարը՝ AFP/Getty Images-ի

 

Պեկինի ոստիկանությունը փակել է կեղծ iPhone-ների արտադրությամբ զբաղվող խոշոր գործարանը, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Կեղծ սարքերը հավաքվել են վեց արտադրական գծերում, իսկ ընդհանուր առմամբ գործարանը հավաքել է մոտ 41 հազար սարք, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 19 միլիոն դոլար:

 

Ոստիկանությունը ձերբակալել է 9 մարդու, այդ թվում՝ կազմակերպությունը ղեկավարող ամուսիններին:

 

Գործարանն աշխատում էր Չինաստանի մայրաքաղաքի հյուսիսային հատվածում:

 

Հետաքննությունը սկսվել է ԱՄՆ-ում կեղծ iPhone-ների վաճառքի մասին ամերիկյան իշխանությունների հայտարարությունից հետո: Խուզարկման ժամանակ ոստիկանությունը մոտ 1.400 կեղծ սարք է առգրավել։

 

 

Չինաստանում կեղծ iPhone-ների արտադրությամբ զբաղվող խոշոր գործարան է փակվել