Ինքնակառավարվող բեռնատարները 2 տարուց իրականություն կդառնան. Daimler
Գերմանական Daimler մեքենաշինական ընկերությունը խոստացել է, որ 2 տարի անց փողոցներում կօգտագործվեն ինքնակառավարվող բեռնատար մեքենաներ, որոնց փորձարկումները նախանշված են ընթացիկ տարվա վերջին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, փորձարկվելիք նմուշները կիսով չափ են ավտոմատացված, սակայն 2 տարի անց արտադրվելիք բեռնատարներն ամբողջությամբ ինքնակառավարվող կլինեն:
Աղբյուրը մանրամասնում է, որ հատուկ ամերիկյան շուկայի համար գերմանական արտադրողը ստեղծել է ինքնակառավարվող բեռնատար, որն արդեն արտոնագիր է ստացել մայրուղիներով երթևեկելու համար:


















