Գիտնականները կոչ են անում արգելել արհեստական բանականությամբ զենքի կիրառումը

20:24 • 28.07.15

Աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, Tesla ամերիկյան ավտոմոբիլային ընկերության  ղեկավար Էլոն Մասկը, ինչպես նաև հազարավոր այլ գիտնականներ, ինժեներներ և գործարարներ ողջ աշխարհից ստորագրել են բաց նամակը, որով կոչ է արվում արհեստական բանականությամբ զենքի կիրառման արգելք սահմանել:


Ինչպես տեղեկացնում է The Guardian պարբերականը, գիտնականների կարծիքով` արհեստական բանականության տեխնոլոգիայի զարգացումն այն փուլին է հասել, երբ արդեն հնարավոր է նման համակարգեր կարող են ստեղծվել առաջիկա տարիներին:


«Վտանգը մեծ է, քանի որ սպառազինման նմանօրինակ ինքնավար տեսակները իրենցից ներկայացնում են ռազմական ոլորտի երրորդ հեղափոխությունը վառոդի և միջուկային զենքի ստեղծումից հետո»,- ասվում է բաց նամակում:


Միևնույն ժամանակ նամակի հեղինակները կոչ չեն անում ամբողջովին դադարեցնել արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների զարգացումը պաշպանական արդյունաբերության ոլորտում, սակայն նրանց կարծիքով` այդ տեխնոլոգիաները չպետք է ինքնուրույն կառավարվեն և որոշումներ կայացնելու գործառույթներ իրականացնեն:

 

Գիտնականները կոչ են անում արգելել արհեստական բանականությամբ զենքի կիրառումը