Նոր iPhone 6s-ի լուսանկարները հայտնվել են համացանցում (լուսանկարներ)
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է սեպտեմբերին ներկայացնել իր, թերևս, ամենասպասված նորույթը՝ iPhone 6s սմարթֆոնը: Եվ որքան մոտենում է շնորհանդեսի օրը, այնքան մեծանում է մարդկանց հետաքրքրությունն այդ սարքի հանդեպ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, մինչ շատերը փորձում են կռահել, թե ինչ տեսք ու տեխնիկական բնութագիր է ունենալու նոր սերնդի iPhone-ը, համացանցում արդեն արտահոսել են դրա լուսանկարները:
Լուսանկարները հրապարակած աղբյուրը մանրամասնել է, որ սմարթֆոնն արտաքնապես չի տարբերվելու iPhone 6-ից, սակայն նույնը չի կարելի ասել նորույթի ներքին կառուցվածքի ու տեխնիկական բնութագրի վերաբերյալ:
Նշվում է նաև, որ այս տարի Apple-ը ռեկորդային քանակով սմարթֆոններ է պատվիրել:
















