Ներկայացվել է Land Rover Defender-ի նոր տարբերակը` արտաճանապարհայինի 68-ամյակի առթիվ
Startech գերմանական ընկերությունը ներկայացրել է Land Rover Defender արտաճանապարհայինի թյունինգային տարբերակը` Sixty8 անվանումով:
Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն` նորույթը կթողարկվի սահմանափակ քանակությամբ` առաջին «դիֆենդեր» մոդելի թողարկման 68-րդ տարեդարձի պատվին:
Բոլոր նորագույն մոդելները կկառուցվեն արտաճանապարհայինների հիման վրա, կներկվեն մոխրագույն մետալիկ երանգով` սև տանիքով, ինչպես նաև կհամալրվեն թափքի ռետրո ոճի հավելյալ տարրերով, որոնք արտաքին տեսքով կհիշեցնեն 1971-1984 թվականներին արտադրված Land Rover Series 3 մոդելը:
Նոր մոդելը կհամալրվի նաև ինտերիերի նոր հարդարմամբ, 18 դյույմ անվահեծերով, սպորտային նստելատեղերով, նոր ղեկանիվով և փոխանցման տուփի լծակով, ինչպես նաև Alpine մուլտիմեդիա համակարգով: Սրահը կներկայանա սև և շագանակագույն կաշվով պատված:














