Ներկայացվել է 5,5 դյույմանոց էկրանով OnePlus 2 սմարթֆոնը (լուսանկարներ)

16:31 • 28.07.15

OnePlus ընկերությունը ներկայացրել է OnePlus 2 սմարթֆոնը, որն ունի 5.5 դյույմանոց սենսորային էկրան, գրում է 3dnews.ru-ն։

 

Նորույթի հիմքում ընկած է Snapdragon 810 քառամիջուկ պրոցեսորը՝ 1.8 ԳՀց հզորությամբ։ 

 

OnePlus-ը հավաստիացնում է, որ սմարթֆոնի ապագա սեփականատերերը չեն բախվի պրոցեսորի գերտաքացման խնդրին։ 

 

Սարքն ունի 3ԳԲ օպերատիվ և 16ԳԲ ներկառուցված հիշողություն։ Սմարթֆոնի Full HD էկրանն ունի 1920 × 1080 լուծում, բարձր պայծառություն ու բարելավված գունավոր վերարտադրություն։

 

Հիմնական տեսախցիկը 13ՄՊ է, իսկ առջևինը՝ 5ՄՊ։

 

OnePlus 2-ի չափսերն են՝ 151,8 × 74,9 × 9,85 մմ, իսկ քաշը 175 գրամ։

 

Բջջայինի վաճառքը կսկսվի օգոստոսի առաջին կեսին և կարժենա 330 դոլար։ 

 


Լուսանկարները՝ OnePlus-ի

Ներկայացվել է 5,5 դյույմանոց էկրանով OnePlus 2 սմարթֆոնը (լուսանկարներ)