Ամերիկացին ծառ է աճեցրել, որ 40 տեսակի պտուղ է տալիս (տեսանյութ, լուսանկարներ)
CNN-ը անդրադարձել է Սիրակուզի համալսարանի դասախոս, արվեստագետ Սեմ Վան Աքենի ստեղծած բացառիկ ծառին:
Վան Աքենը պատվաստումների միջոցով ստեղծել է ծառ, որը 40 տարբեր տեսակի պտուղներ է տալիս:
Այժմ «40 պտուղ տվող 1 ծառի» վրա կարելի է գտնել նուշ ու սալոր, դեղձ ու ծիրան, բալ ու նեկտարին և այլն: Նման արդյունքի հասնելու համար հեղինակը մեծ աշխատանք է կատարել 10 տարի շարունակ:
Ինքն ասում է, որ այս բացառիկ ծառը իր համար ունի մի քանի նշանակություն` արվեստի գործի, պահպանության և հետազոտական նախագծի:
Տեսանյութը հնարավոր է դիտել սկզբնաղբյուր կայքում` հղումով:














