Հնագետները հայտնաբերել են Եվրոպայում մարդկային մնացորդների հնագույն նմուշը
Ֆրանսիայում ուսանող հնագետները կամավորների հետ միասին պեղումների ժամանակ հայտնաբերել են Եվրոպայում մարդու մնացորդների ամենահին նմուշը` շուրջ 560 տարեկան ատամը:
Ինչպես գրում է Корреспондент-ը, գտածոն հայտնաբերվել է Ֆրանսիայի Կոն դ'Արագո քարանձավում` Պերպինյան քաղաքի մոտակայքում:
Ատամն ստացել է «Արագո-149» անվանումը: Այն Եվրոպայում հայտնաբերված բոլոր մարդկային մնացորդներից հնագույնն է ճանաչվել: Գտածոյի տարիքը 100 000 տարով ավելի մեծ է, քան 1971-ին հայտնաբերված մարդկային մնացորդները:
Ըստ ամենայնի, ատամը պատկանել է հասուն մարդու, սակայն սեռը որոշելը հնարավոր չէ: Գտնված իրը թույլ կտա գիտնականներին` ավելին հասկանալ առաջին եվրոպացիների ծերացման մասին, քանի որ շատ քիչ գտածոներ կան այդքան հին ժամանակներից:










