Ռուսաստանում առեղծվածային կոնաձև գանգ են գտել (լուսանկարներ, տեսանյութ)
Russia Today-ը հայտնում է, որ «ռուսաստանյան Սթոունհենջում»` Չելյաբինսկի հնավայրում, առեղծվածային գանգ են գտել:
2000-ամյա կմախքի կոնաձև գանգը, ըստ աղբյուրի, հնարավոր է պատկանում է կամ հին «այլմոլորակայինի», կամ խորհրդավոր տեղաբնիկի:
Ուրալի լեռներից արևելք ընկած տեղանքում հայտնաբերված կմախքը կնոջ է պատկանում, Արքաիմի հնավայրն էլ մոտ 4000 տարվա պատմություն ունի: Ի դեպ, այս վայրը միշտ գրավել է չբացահայտված թռչող օբյեկտների սիրահարներին:
Մինչ այլմոլորակային որոնողները գանգը նմանեցնում են գիտաֆանտաստիկ ֆիլմերի այլմոլորակայիններին, գիտնականները ավելի հակված են գանգի կոնաձևությունը բացատրել հատուկ, ավանդական գլխակապերով, որ հնարավոր է օգտագործել են տեղի հին ցեղերը:












