Սթիվեն Հոքինգը, Էլոն Մասկը և Սթիվ Վոզնյակը դեմ են արհեստական ինտելեկտով գործող զենքի ստեղծմանը

11:04 • 29.07.15

Մի շարք հեղինակավոր գիտնականներ, ռոբոտատեխնիկայի ոլորտի մասնագետներ և գործարարներ բաց նամակով դեմ են արտահայտվել արհեստական ինտելեկտով գործող հարձակողական զենքի ստեղծմանը, գրում է 3dnews.ru-ն։

 

«Ճիշտ այնպես, ինչպես քիմիկոսների և կենսաբանների մեծամասնությունը հետաքրքրված չեն քիմիական և կենսաբանական զենքի ստեղծման հարցում, այնպես էլ գիտնականների մեծամասնությունը, ովքեր աշխատում են արհեստական ինտելեկտի վրա, հետաքրքրված չեն ԱԻ-զենքի ստեղծման հարցում։ Արհեստական ինտելեկտը կարող է օգտակար լինել մարդկության համար բազմաթիվ ոլորտներում։ Սակայն թողարկել ԱԻ-զենք՝ վատ գաղափար է»,- ասվում է նրանց բաց նամակում, որը հրապարակել է Future of Life Institute կազմակերպությունը։

 

Նամակն արդեն ստորագրել են Նոամ Խոմսկին, Սթիվ Վոզնյակը, Էլոն Մասկը, Սթիվեն Հոքինգը, այլք։
Նամակում ասվում է, որ մինչ ամբողջությամբ ավտոմատ համակարգերի ստեղծումը, որոնք ունակ կլինեն կրակելու մասին ինքնուրույն որոշումներ կայացնելու, հաշված տարիներ են մնացել։

 

Գիտնականները վստահեցնում են, որ այժմ «ռոբոտ-մարդասպանների» արտադրության համար կա անհրաժեշտ ամեն ինչ, այդ պատճառով էլ նման տեխնիկան չպետք է դառնա «վաղվա օրվա Կալաշնիկով»։

Սթիվեն Հոքինգը, Էլոն Մասկը և Սթիվ Վոզնյակը դեմ են արհեստական ինտելեկտով գործող զենքի ստեղծմանը