Lexus-ը հայտնել է թռչող սքեյթբորդի թողարկման ամսաթիվը (տեսանյութ)

22:19 • 29.07.15

Համացանցում է հայտնվել  Lexus ընկերության թռչող սքեյթբորդի նոր պրոմո տեսանյութը, որում նշվում է սարքավորման թողարկման ամսաթիվը` օգոստոսի 5:

 

Ինչպես գրում է Корреспондент-ը` նորույթը հիշեցնում է «Հետ դեպի ապագա 2» ֆիլմում ցուցադրված հովերբորդը: Նշվում է, որ նախկինում Hendo ընկերությունն արդեն փորձել էր կինոտարբերակին նման գաջեթ ստեղծել, սակայն  Lexus-ի ներկայացրած մոդելն ավելի շատ նմանություններ ունի հովերբորդի հետ:


Նախկինում Lexus-ն արդեն տարբեր տեսանյութեր էր ներկայացրել`  ցուցադրելով, որ սքեյթբորդը կարող է պահել հասուն մարդու քաշը` օդում ճախրելով:

 

 

Lexus-ը հայտնել է թռչող սքեյթբորդի թողարկման ամսաթիվը (տեսանյութ)