Ուղեղի իմպլանտների միջոցով գիտնականները հեռվից հեռու կառավարել են մկներին. տեսանյութ

22:48 • 29.07.15

Ուղեղի կառավարումը գիտաֆանտաստիկայից գիտական փաստ է դարձել, գրում է Russia Today-ը անդրադառնալով ուղեղի «հեռակառավարման» ուշագրավ դեպքին:

 

Այսպես` Վաշինգտոնի համալսարանի Բժշկության դպրոցի և Իլինոյսի համալսարանի գիտնականները ուղեղի իմպլանտներ են տեղադրել մկների գլխում և այդկերպ կարողացել են հեռվից հեռու ազդել այն ուղու ընտրության վրա, որ ընտրում են այդ կենդանիները տեղաշարժվելու համար:

 

Ի դեպ, զետեղված իմպլանտը մարդու մազից էլ բարակ է, սակայն դրանով հնարավոր է  ազդել մկների ուղեղի նյարդերի վրա` անլար կապի ազդանշաններով:

 

Գիտնականները կարծում են, որ ապագայում հնարավոր կլինի նման իմպլանտների միջոցով նյարդաբանական խանգարումներ բուժել մարդկանց դեպքում:

 

Ուղեղի իմպլանտների միջոցով գիտնականները հեռվից հեռու կառավարել են մկներին. տեսանյութ