Ինչպես են մոծակներն ընտրում` ում խայթել. հետազոտություն

19:00 • 29.07.15

Կան բազմաթիվ տեսություններ, թե ինչու են մոծակները խայթում այս կամ այն մարդկանց և ընդհանրապես մոտ չեն գնում մյուսներին: Մի բան հաստատ է, որ մոծակների համար «գայթակղիչ» լինելու գաղտնիքը պայմանավորված է մարմնի  գենետիկ և քիմիական կազմությամբ:


Ինչպես ներկայացնում է Adme.ru-ն` վիճակագրական տվյալները հուշում են, որ ամեն 10-րդ մարդը, որպես կանոն, գրավում է մոծակներին:


Ինչ են փնտրում  մոծակները մարդկանց մաշկի վրա հայտնվելիս: Հայտնի է, որ խայթում են միայն էգ մոծակները: Սերունդ տալու և ձվերին սնուցելու համար նրանց կաթնասունների արյուն է հարկավոր:

Աշխարհին հայտնի բոլոր տեսակի արու մոծակները սնվում են բացառապես բուսական սննդով:
Իսկ էգ մոծակներն իրենց ապագա ձագերի համար ընտրում են լավագույն արյունը: Ինչպես հայտնի է` մեզանից յուրաքանչյուրի մարմինը յուրահատուկ բույր ունի, իսկ մոծակները լավ գիտեն, թե որ «բույրն» է կատարյալ իրենց համար:

 

Միջատներն այդ բույրը զգում են 30 մետր հեռավորության վրա:Հետազոտությունները պարզել են, որ արյան խումբը նույնպես նշանակություն ունի: Մոծակները առավել հաճախ  նախընտրում են I խմբի արյուն ունեցողներին, քան II խումբ ունեցողներին:

 

Ինչպես են մոծակներն ընտրում` ում խայթել. հետազոտություն