Samsung-ը ներկայացրել է Android-ով աշխատող ծալովի Galaxy Folder սմարթֆոնը (լուսանկարներ)

18:45 • 29.07.15

Samsung-ը ներկայացրել է Android-ով աշխատող ծալովի Galaxy Folder բջջայինը, որն առայժմ հասանելի է միայն հարավային Կորեայում, գրում է 3dnews.ru-ն։ 

 
Galaxy Folder-ն ունի 3.8 դյույմանոց սենսորային էկրան՝ 800 × 480 լուծումով։ Սմարթֆոնն ունի քառամիջուկ պրոցեսոր՝ 1.2 ԳՀց հզորությամբ և 8ԳԲ ներկառուցված հիշողությամբ։ 
 
 
Այն ունի 8ՄՊ առջևի և 2ՄՊ դիմային տեսախցիկներ։ Նշվում է, որ բջջայինն ունի GPS, LTE ցանցերով աշխատելու հնարավորություն և Wi-Fi։ 
 
 
Այն արժե 250 դոլար և առաջարկվում է սև և սպիտակ գույներով։ 
19448185393_fa2a18fd2f_z19881161430_6b85ca03bf_z
Samsung-ը ներկայացրել է Android-ով աշխատող ծալովի Galaxy Folder սմարթֆոնը (լուսանկարներ)