ԱՄՆ-ի մայրաքաղաքը բառի բուն իմաստով իջնում է հողի մեջ. հետազոտություն
Fusion լրատվական ռեսուրսը անդրադարձել է հետազոտության, որի համաձայն ԱՄՆ-ի մայրաքաղաքը հիմքից «նստում է» ու իջնում հողի մեջ:
Նման ուսումնասիրություն են ներկայացրել Վերմոնտի համալսարանի գիտնականները: Չնայած աղբյուրը նշում է, որ սա Վաշինգտոնի հետ կապված միակ նման նախաձեռնությունը չէ:
Ըստ այս հետազոտության` առաջիկա հարյուր տարում Վաշինգտոնը «կմտնի» 6 մատնաչափով: Իսկ դրա պատճառն այն է, որ Չեսապիկի ծովածոցի տարածքում հողը իջնում է: Սակայն այս անգամ դա ոչ թե մարդկային գործոնով է պայմանավորված, այլ մի քանի տասնյակ հազարավոր տարիների երկրաբանական պրոցեսների:










