Microsoft-ը սկսել է Windows 10-ի վաճառքը
Ամերիկյան Microsoft ընկերությունը վաճառքի է հանել Windows 10 օպերացիոն համակարգը, որտեղ հայտնվել են աշխատանքի և հանգստի համար նոր հնարավորություններ: Այն արձագանքում է ժեստերին և ձայնին, կարողանում է խոսել օգտատիրոջ հետ, անեկդոտ պատմել և անգամ երգել, գրում է ria.ru-ն:
Windows 10-ում հայտնվել է նոր Microsoft Edge ինտերնետային դիտարկիչը, որը փոխարինում է Internet Explorer-ին:
Նոր օպերացիոն համակարգին անցումը մեկ տարվա ընթացքում անվճար կլինի այն օգտատերերի համար, ովքեր նախորդ օպերացիոն համակարգերից մեկի՝ Windows 7-ի կամ Windows 8/8.1-ի լիցենզավորված տարբերակն ունեն։










