Ուսանողուհին եռաչափ տպիչով կանացի հագուստի մի ամբողջ հավաքածու է տպել (լուսանկարներ, տեսանյութ)
Շենքարի դիզայնի և ինժեներիայի քոլեջում (Իսրայել) սովորող 27-ամյա Դանիտ Պելեգը որոշել է եռաչափ տպիչով հագուստ տպել և որպես իր դիպլոմային աշխատանք ներկայացնել, գրում է fishki.net-ը։
Նա մի ամբողջ հագուստի հավաքածու է տպել եռաչափ տպիչով։ Նախագծի հագուստները տպելու համար նրանից 2.000 ժամ է պահանջվել։
Դանիտը նշել է, որ մինչ եռաչափ տպիչ գնելը և դիպլոմային աշխատանքը սկսելը ոչինչ չի իմացել նոր տեխնոլոգիայի մասին։
Նա պատմել է, որ ցանկություն է ունեցել մարտահրավեր նետել ինքն իրեն։ 




















