Elio Motors-ի եռանիվ մեքենայի արտադրության համար 25 մլն դոլարի ներդրում է ներգրավվել (լուսանկարներ)

16:39 • 30.07.15

Elio Motors ընկերությունն իր հեղինակած եռանիվ մեքենայի՝ Elio-ի արտադրության համար ներգրավել է 25 մլն դոլարի ներդրում, գրում է 3dnews.ru-ն։

 

Երեք անիվ ունեցող Elio-ն նախատեսված է երկու անձ տեղափոխելու համար։ Ի դեպ, վարորդը և ուղևորը մեքենայում նստում են ոչ թե կողք կողքի, այլ ուղևորի նստատեղը տեղակայված է վարորդի նստատեղի հետևում։

 

Մեքենան շարժվում է եռամխոց շարժիչով, որի աշխատանքային ծավալը 0.9 լիտր է։ Այն ունի 55 ձիաուժ հզորություն։

 

Մեքենան կարողանում է 100կմ/ժ արագություն զարգացնել ընդամենը 9.6 վայրկյանում, մինչդեռ առավելագույն արագությունը 160կմ/ժ է։ 

 

Elio Motors-ի եռանիվ մեքենայի արտադրության համար 25 մլն դոլարի ներդրում է ներգրավվել (լուսանկարներ)