Սատուրնի արբանյակի մակերեսին կարմիր կամարներ են հայտնաբերել
Անհայտ ծագման կարմիր աղեղանման գծեր են հայտնաբերվել Սատուրնի լուսիններից մեկի` Տեֆիի վրա: Ինչպես գրում է Lenta.ru-ն` դրանք նկատվել են միջմոլորակային «Կասիսնի» կայանից Երկիր ուղարկված լուսանկարներում, որի մասին պաշտոնական հաղորդագրությունը տեղադրվել է ՆԱՍԱ-ի կայքում:
Լուսանկարներն ստացվել են 2015-ի ապրիլին, որոնցում ներկայացված են Տեֆիի խոշոր, սառցապատ հյուսիսային շրջանները: ՆԱՍԱ-ից ընդգծել են, որ կարմիր գծերը նկատվում էին նաև կայանից ավելի վաղ ստացված լուսանկարներում, սակայն այն ժամանակ հազիվ էին նշմարվում հյուսիսային կիսագնդի ոչ բավարար լուսավորության պատճառով:
Այդ գծերի առաջացման պատճառները գիտնականներին հայտնի չէ: Վարկածներից մեկի համաձայն` պատկերված է սառույցը` քիմիական հավելվածներով: Կարծիք կա նաև, որ դա գազի արտանետման հետևանք է:










