Ֆիննական Rovio ընկերությունը ներկայացրել է Angry Birds 2 խաղը

10:32 • 30.07.15

Ֆիննական Rovio ընկերությունը ներկայացրել է 2009թ. հայտնված Angry Birds տեսախաղի շարունակությունը` Angry Birds 2-ը, որը ևս նախատեսված է բջջային սարքերի համար:

 

Ինչպես նշում է tass.ru-ն, ընկերության գործադիր տնօրեն Պեկա Ռանտալան մանրամասնել է, որ այս տեսախաղը մշակվել է անցած 3 տարվա ընթացքում: Նա նաև հավելել է, որ իրենք միլիոնավոր դոլարներ են ծախսել դրա ստեղծման վրա` խուսափելով ծախսված գումարի հստակ չափը հայտնելուց:

 

Այժմ ընկերությունը մեծ հույսեր է կապում Angry Birds 2-ի հետ, ինչպես նաև համագործակցում է հոլիվուդյան Sony Pictures կինոստուդիայի հետ՝ անիմացիոն ֆիլմ նկարելու նպատակով:

Ֆիննական Rovio ընկերությունը ներկայացրել է Angry Birds 2 խաղը