Caterpillar-ը ներկայացրել է Cat S40 «ամենագնա» սմարթֆոնը (լուսանկարներ)
Լուսանկարները՝ ubergizmo.com-ի
Catepillar ընկերությունը ներկայացրել է Cat S40 սմարթֆոնը, որը նախատեսված է բարդ պայմաններում շահագործվելու համար, գրում է 3dnews.ru-ն։
Նորույթը համապատասխանում է MIL-STD-810G և IP68 ստանդարտներին, ինչը նշանակում է՝ այն հրաշալի պաշտպանված է խոնավությունից, փոշուց և ցնցումներից։
Հետաքրքրական է, որ սարքը կարողանում է աշխատել նույնիսկ մեկ ժամ շարունակ մեկ մետր խորության տակ սուզված լինելուց հետո։ Այն աշխատունակ է նաև մինչև -25C աստիճան և +55C աստիճան տաքության դեպքում։
Բջջայինն ունի 960x540 լուծաչափով 4.7 դյույմանոց էկրան։ Էկրանը քերծվածքներից պաշտպանում է Corning Gorilla Glass 4 ապակին։
Սմարթֆոնի սենսորային էկրանը կարողանում է ճանաչել մատների հպումները՝ նույնիսկ ձեռնոցներ հագած կամ թաց վիճակում։
Այն հրաշալի արտացոլում է տեղեկությունը նույնիսկ արևի ուժեղ ճառագայթների տակ։
Սմարթֆոնն ունի Qualcomm MSM8909 Snapdragon 210 քառամիջուկ պրոցեսոր՝ 1.1 ԳՀց հզորությամբ, ինչպես նաև 1ԳԲ օպերատիվ և 16ԳԲ ներկառուցված հիշողություն։
Այն ունի Wifi և Bluetooth ցանցերին միանալու հնարավորություն։ Cat S40-ն ունի 8 ՄՊ հիմնական և 2ՄՊ դիմային տեսախցիկ։
Սմարթֆոնն աշխատում է Android 5.1 Lollipop օպերացիոն համակարգով։ Քաշը 185 գրամ է, իսկ չափսերը՝ 144,9 × 74,1 × 12,5 մմ։
Նորույթի վաճառքը կմեկնարկի օգոստոսի մեկին։ Այն կարժենա 440 եվրո։











