Google Translate-ը սկսել է 27 լեզվով գրություններ թարգմանել՝ առանց համացանցին միանալու
Google Translate հավելվածը 20 նոր լեզու է ավելացրել տեսողական թարգմանության գործառույթի մեջ, այժմ հավելվածը կարող է տեսախցիկի օգնությամբ 27 լեզուներով գրություններ թարգմանել՝ առանց համացանցին միանալու, գրում է interfax.ru-ն:
Ավելի վաղ հասանելի անգլերենին, իսպաներենին, իտալերենին, գերմաներենին, պորտուգալերենին, ռուսերենին և ֆրանսերենին ավելացել են բուլղարերենը, հունգարերենը, դանիերենը, ինդոնեզերենը, կատալոներենը, լիտվերենը, հոլանդերենը, նորվեգերենը, լեհերենը, ռումիներենը, սլովակերենը, թուրքերենը, ուկրաիներենը, ֆիլիպիներենը, ֆիններենը, խորվաթերենը, չեխերենը և շվեդերենը:
Հավելվածը նաև թույլ է տալիս միակողմանի թարգմանություններ անել անգլերենից հինդիի և թայերենի:










