Ճապոնիայում կրակել են աշխարհի ամենահզոր լազերից
Ճապոնացի ֆիզիկոսները հայտնել են, որ կրակել են աշխարհում ամենահզոր լազերից, որը ստեղծվել է Օսակայի համալսարանում:
Ինչպես նշում է Lenta.ru-ն՝ Popular Science-ին հղումով, 100 մ երկարությամբ սարքը ստացել է LFEX (Laser for Fast Ignition Experiments, Արագ բռնկման փորձարկումների համար լազեր) անվանումը:
Աղբյուրը մանրամասնում է, որ 2 պետավատտ հզորությամբ իմպուլսի տևողությունը կազմել է 1 պիկովայրկյան:
Հայտնի է, որ գերհզոր իմպուլսով փորձարկումներն անցկացվել են 2014թ. վերջերից, և ընթացիկ տարվա հուլիսին ռեկորդային ցուցանիշները պաշտոնապես հաստատվել են։










