Ռուսաստանում սկսվել է Apple Watch-ի վաճառքը
Ռուսաստանում՝ Apple ընկերության պաշտոնական առցանց խանութում, մոսկովյան ժամանակով ժամը 7։01-ին մեկնարկել է Apple Watch «խելացի» ժամացույցների վաճառքը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Առավոտյան ժամը 10։00-ին Կենտրոնական հանրախանութում (ЦУМ) կբացվի առաջին Apple Shop մասնագիտացված խանութը, որտեղ հնարավոր կլինի ձեռք բերել տվյալ արտադրանքը։
Ընկերության մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ ЦУМ-ը ներառվել է դիստրիբյուտորական ռազմավարությունում որպես «նորաձևության ոլորտում առավել ազդեցիկ» հանրախանութներից մեկը։










