Audi Q7 արտաճանապարհայինը կհամալրվի V8 դիզելային շարժիչով

23:29 • 31.07.15

Audi Q7 արտաճանապարհայինի նոր սերնդի «գերհզոր» տարբերակը կհամալրվի V8 դիզելային շարժիչով, տեղեկացնում է  Motor.ru-ն։


Գերմանական ավտոարտադրողի հաղորդած տվյալների համաձայն` նորույթը կստանա 4 մխոցային շարժիչ` 435 ձիաուժ հզորությամբ և Tiptronic ավտոմատ փոխանցման տուփ:


Այլ տեղեկություններ ուժային համակարգի, ինչպես նաև դինամիկ բնութագրիչների մասին դեռևս չկան:


Երկրորդ սերնդի Audi Q7  մոդելը գաղտնազերծվել է անցյալ տարվա դեկտեմբերին: Մոդելը հասանելի է նաև 3 լիտր ծավալով բենզինային շարժիչով, որը 333 ձիաուժ հզորություն է զարգացնում, ինչպես նաև 249 ձիաուժ հզորությամբ դիզելային շարժիչով:

 

Audi Q7 արտաճանապարհայինը կհամալրվի V8 դիզելային շարժիչով