Կենսաբանները պարզել են`ինչպես են մրջյունները համակարգում իրենց գործողությունները ծանր առարկաներ տեղափոխելիս
Կենսաբանները պարզել են, թե ինչպես է մրջյունների մեծ խմբերին հաջողվում համակարգել իրենց գործողությունները խոշոր առարկաներ տեղափոխելիս, օրինակ` միջատների թրթուրները:
Հետազոտության արդյունքները ներկայացնում է Газета.Ru-ն` մեջբերելով Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածը: Հետազոտության ընթացքում գիտնականները մրջյուններին ուտելու խոշոր առարկա են տվել, ապա նկարահանել նրանց վարքն ու հետևել նրանցից յուրաքանչյուրի գործողություններին:
Արդյունքում պարզվել է, որ սննդի տեղափոխման գործընթացում մրջյունները մշտապես փոխվում են տեղերով. Առարկան քաշ տվող միջատներին փոխարինում են մյուսները, իսկ այդ պահին ազատ մրջյուններն առաջ են անցնում և առաջնորդում, թե որ ուղղությամբ շարժվել: 15-20 վայրկյանը մեկ «բեռնակիրներն» ու «դիտորդները» փոխվում են տեղերով:










