Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութը 100 տոկոսանոց արդյունավետություն է ցույց տվել. ԱՀԿ

19:21 • 31.07.15

Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների նախնական արդյունքները Գվինեայում պատվաստանյութի բարձր արդյունավետություն են ցույց են տվել:


Ինչպս փոխանցում է BBC-ն` այս մասին տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:


«Աշխարհը կանգնած է մահացու հիվանդության դեմ արդյունավետ պատվաստանյութի բացահայտման շեմին», - ասվում է ԱՀԿ հայտարարության մեջ:


Պատվաստանյութը առանձին մարդկանց վիրուսից պաշտպանել է 100 տոկոսով, սակայն հավելյալ տվյալներ են պետք դրա արդյունավետությունը գնահատելու համար հավաքական իմունիտետի (ողջ բնակչության պաշտպանությունը վիրուսից, երբ վակցինացիան անցել է բնակչության մի մասը միայն) պարագայում:


Փորձարկումներին հազարավոր մարդիկ  են մասնակցել, որոնց հարազատները վարակված են եղել Էբոլայով: Վիրուսակիր մարդկանց հետ շփումից 10 օր անց նրանցից ոչ ոք չի վարակվել:


Ավելի քան 11000 մարդ է մահացել Էբոլայից` Գվինեայում 2014-ի դեկտեմբերին հիվանդության բռնկման պահից ի վեր:

 

Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութը 100 տոկոսանոց արդյունավետություն է ցույց տվել. ԱՀԿ