Այսօր երեկոյան երկնքում կդիտվի Կապույտ լուսնի հազվագյուտ երևույթը

17:38 • 31.07.15

Այսօր ողջ աշխարհում կդիտվի կապույտ լուսին: Չնայած նրան, որ այս երևույթն իսկապես հազվագյուտ է, այն այնքան էլ լավ անուն չունի, լուսինն ինքը մոխրագույն կլինի մնացած բոլոր գիշերների պես, գրում է The Independent-ը:


Երևույթի անվանումը ծագել է անգլիական Once in a Blue Moon ասույթից, որը նշանակում է «որևէ իրավիճակի հազվադեպ կրկնություն»:


Այս երեկոյան երկնքում կդիտվի առաջին կապույտ լուսինը 2012 թվականից հետո և վերջինը մինչև 2018 թվականը:


Այս տերմինն օգտագործվում է այն երևույթի համար, երբ մեկ ամսվա մեջ երկու անգամ է լիալուսին լինում: Այս ամիս հուլիսի 30-ի լիալուսնից բացի, լիալուսին է եղել նաև հուլիսի 2-ին:


Այս երևույթի պատճառն օրացույցային և լուսնային ամիսների միջև տարբերությունն է: Մինչ օրացույցային ամիսը տևում է 28-ից մինչև 31օր, լուսնային ամիսը՝ երկու լիալուսինների միջև ընկած ժամանակը միշտ 29,53 օր է:

 

Այսօր երեկոյան երկնքում կդիտվի Կապույտ լուսնի հազվագյուտ երևույթը