Office բջջային հավելվածները հասանելի են Windows 10 համակարգի օգտատերերի համար

08:15 • 31.07.15

Office-ի  նոր բջջային հավելվածներն այսօր հասանելի դարձան Windows 10 օպերացիոն համակարգի օգտատերերի համար:  Газета.Ru-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է Microsoft-ի մամլո հաղորդագրության մեջ:


Հավելվածները մշակված են touch ինտերֆեյսի հիման վրա և համատեղվում են OneDrive վիրտուալ  պահեստավորման հետ, ինչը օգտատիրոջ փաստաթղթերը հասանելի է դարձնում ցանկացած սարքավորումից:


Office-ի բջջային փաթեթը  ներառում է  Word-ի, Excel-ի, PowerPoint-ի և OneNote-ի բջջային տարբերակները: Նորացված տարբերակները ներբեռնել հնարավոր է Windowsի առցանց խանութից:

   

 
Office բջջային հավելվածները հասանելի են Windows 10 համակարգի օգտատերերի համար