Հյութ, որն օգնում է մաքրել երիկամները

00:46 • 01.08.15

Տարբեր հիվանդությունների պարագայում անհրաժեշտ դեղամիջոցներ և խորհուրդներ ներկայացնող  Healthy Living House-ն անդրադարձել է երիկամների, միզուղիների և միզապարկի հետ կապված խնդիրներին` առաջարկելով հյութի բաղադրատոմս, որն օգնում է մաքրել միզուղիներն ու երիկամները:
 

Երիկամները  դուրս են մղում օրգանիզմ մտնող վնասակար նյութերը` օրական 200 լիտր արյուն մաքրելով: Իսկ երիկամների համար առաջնային թշնամիներ են համարվում կենդանական սպիտակուցները, ալկոհոլային խմիչքները, գենետիկորեն ձևափոխված սննդամթերքը, կոֆեինը և ծխախոտը:

Երիկամները մաքրելու համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ ջուր խմել, սակայն կարելի է նաև օգտագործել հետևյալ բաղադրությամբ ըմպելիքը, որը պատրաստելու համար անհրաժեշտ է.


1 կիվի
1 բանան
0.5 կիտրոնի հյութ
½ բաժակ ընկուզեղեն
½ ճաշի գդալ մաղադանոս
1 բաժակ ջուր


Հյութը պատրաստելու համար անհրաժեշտ է բոլոր բաղադրիչները տեղադրել բլենդերում և հարել:  Ստացված հյութը պետք է ըմպել ամեն օր առավոտյան`  դատարկ ստամոքսին:
 

Հյութ, որն օգնում է մաքրել երիկամները