Երկնային գեղեցկություն. Hubble աստղադիտակից ստացվել է Ծովածոց միգամածության լուսանկարը

01:28 • 01.08.15

ՆԱՍԱ-ի Hubble աստղադիտակը փոխանցել է Աղեղնավորի համաստեղության Ծովածոց միգամածության լուսանկարը, որը գտնվում  է Երկրից 5200 լուսային տարի հեռավորության վրա:


Ինչպես հաղորդում է Space Telescope-ը, «Ծովածոց» միգամածության մութ ամպերի կենտրոնում գտնվում է «Հերշել 36» վառ աստղը, որը իոնացնող ճառագայթման հիմնական աղբյուրն է միգամածության այս հատվածի համար:


Միգամածություն են անվանում հսկայական,  տաք ու լուսարձակող գազային  ամպերը:  Դրանք համարվում են ամենագեղեցիկ տիեզերական երևույթներից մեկը: Միգամածությունում ակտիվորեն նոր աստղեր են ձևավորվում:

 

Երկնային գեղեցկություն. Hubble աստղադիտակից ստացվել է Ծովածոց միգամածության լուսանկարը