Ցուկերբերգի ապագա դուստրն ուլտրաձայնային հետազոտության ժամանակ «լայք» է ցույց տվել

09:35 • 01.08.15

Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, ով պատրաստվում է շուտով հայր դառնալ, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ իր ապագա դուստրը թաթիկով «լայք» է ցույց տվել:

 

«Պրիսցիլայի և մեր երեխայի հետ ամեն ինչ կարգին է. այնքան հուզված եմ: Ուլտրաձայնային հետազոտության ընթացքում փոքրիկն ինձ թաթիկով «լայք» ցույց տվեց, ու ես հասկացա, որ նա իմ ուղով է գնալու»,- գրել է նա։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ցուկերբերգն անկեղծացել է, որ ինքն ու կինն արդեն մի քանի տարի ապարդյուն փորձում էին երեխա ունենալ, սակայն մինչ այժմ միայն 3 վիժում էր գրանցվել:

 

 

Ցուկերբերգի ապագա դուստրն ուլտրաձայնային հետազոտության ժամանակ «լայք» է ցույց տվել