Ինչպես մաքրել օրգանիզմը մեկ օրում
Healthy Living House-ը հատուկ սննդակարգ է ներկայացրել, որն օգնում է թեթևացնել օրգանիզմն ու մաքրել վնասակար նյութերից: Այն հիմնված է կիտրոնի կիրառման վրա և կարելի է կրկնել ամիսը մեկ անգամ:
Օրը պետք է սկսել առավոտյան մեկ կիտրոնաջուր ըմպես դատարկ ստամոքսին:
Նախաճաշին. մրգային աղցան, որի պատրաստման համար կարելի է կիրառել ելակ, ազնվամորի, խնձոր, բալ, տանձ և մի բուռ նուշ՝ այս ամենը պատված անյուղ յոգուրտով:
Կեսորին. մեկ բանան, մի բուռ դդմի սերմ կամ արևածաղիկ և մեկ բաժակ կիտրոնաջուր:
Լանչ. լոբով աղցան` համեմված ձիթապտղի յուղով և կիտրոնի հյութով:
Ճաշ. եփած ձուկ` կիտրոնի հյութով և մեկ բաժակ կիտրոնաջրով: Կարելի է ձուկը համադրել շոգեխաշած բանջարեղենի հետ:
Եվ երեկոյան քնելուց առաջ մեկ բաժակ կիտրոնաջուր պետք է ըմպել:










