Գիտնականները պարզել են ամուսնության համար լավագույն տարիքը
Հետազոտողները պարզել են, թե որն է ամուսնանալու համար ճիշտ տարիքը, որպեսզի հետագայում զույգը չամուսնալուծվի:
Business Insider-ը ներկայացնում է Յուտայի համալսարանի սոցիոլոգ Նիկոլաս Վոլֆինգերի տեսակետը, որի համաձայն` 28-32 տարեկանում ամուսնացող զույգերը ամուսնալուծվելու նվազագույն վտանգի առաջ են կանգնած: Ըստ նրա կատարած վերլուծությունների 30-ից հետո սպասելն ու ամուսնությունը հետաձգելը կարող է բերել հետագա ամուսնալուծության:
Ինչպես նշվում է` 32 տարեկանից հետո ամուսնության դեպքում ամուսնալուծության հավանականությունն ամեն տարի ավելանում է 5 տոկոսով: Թեև Վոլֆինգերը խոստովանում է, որ բարդ է հստակ որոշել` ինչու է հենց այդպես պատահում, նա դա բացատրում է պարզ բանաձևով, որն անվանում է «ընտրության ազդեցություն»:










