Օբաման աշխարհում ամենաարագ աշխատող գերհամակարգիչը ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել
Լուսանկարը՝ from-ua.com-ի
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է հրամանագիր, որի համաձայն մինչև 2025 թվականը ստեղծվելու է աշխարհում ամենաարագ աշխատող գերհամակարգիչը, գրում է BBC News-ը։
Համակարգիչն աշխատելու է 20 անգամ ավելի արագ, քան ներկայիս առաջատարը, որը ստեղծվել է Չինաստանում, և կարող է իրականացնել քվինտիլիոն(1018) գործողություն մեկ վայրկյանում։
Նոր գերհամակարգիչն օգտագործվելու է բարդ մոդելավորումներ ստեղծելու, գիտական հաշվարկների և ազգային անվտանգության ոլորտի նախագծերի համար։










