Խորհուրդներ, որոնք կօգնեն բարելավել ձեր տան Wi-Fi ցանցի ծածկույթը (լուսանկարներ)

13:44 • 01.08.15

Լուսանկարը՝ Scott Beale-ի

 

Wi-Fi-ը տվյալների փոխանցման անլար արձանագրությունն է, որն օգնում է տարբեր քանակով համակարգիչներ միացնել համացանցին, սակայն Wi-Fi-ի ռադիոազդանշանները շատ փոքր տարածություններ են ծածկում, գրում է vox.com-ը։ 

 

Քչերը գիտեն, որ շատ հեշտ է խոչընդոտել Wi-Fi-ի ազդանշանները, որի հետևանքով հնարավոր է, որ դրանք դանդաղեն կամ բոլորովին վերանան։

 

Իրականում Wi-Fi-ի ազդանշանները կարող են կասեցվել ոչ միայն պատերով, այլև էլեկտրոնիկայով և նույնիսկ՝ մարդկանց ներկայությամբ։

 

Երթուղղիչը տեղադրեք տան կենտրոնում, որպեսզի այն իր ազդանշանները ցրի բոլոր ուղղություններով։ Եթե այն դրվում է տան մի անկյունում կամ, օրինակ, պատուհանի մոտ, ապա ազդանշանների մեծ մասը դուրս է ուղղվում։

router 3

Երթուղղիչը գետնին մի՛ դրեք, քանի որ այն բարձրությունից համացանցի ծածկույթը կապահովի ավելի լայն տարածքով, քան գետնին դրված վիճակում։

Երթուղղիչը մի՛ դրեք պահարանում, ինչ-որ տուփի մեջ կամ մի՛ ծածկեք այն, քանի որ այն կարող է կորցնել իր ազդանշանների  մեծ մասը։ Հիշե՛ք նաև, որ երթուղղիչի ազդանշաններին խոչընդոտում են տարատեսակ մետաղները (մետաղյա դռները, նաև հայելիներ), բետոնը և ցեմենտը։

wifi map

Երթուղղիչն աշխատեք տեղադրել այն սենյակում, որտեղ ամենահաճախն եք օգտվում համացանցից։ Համաձայնե՛ք, որ իմաստ չունի այն տեղադրել տան հեռավոր անկյունում, սակայն դրանից մշտապես օգտվել մեկ այլ սենյակում։

router 2

Հեռո՛ւ պահեք ցրիչ սարքն էլեկտրական այլ սարքերից՝ բջջայիններ, հեռուստացույց, միկրոալիքային վառարաններ, անվտանգության համակարգեր և այլն։

 

Եթե ցրիչը երկու անտենա ունի, ապա մեկն ուղղեք հորիզոնական, մյուսը՝ ուղղահայաց, այդպիսով դրա ծածկույթը մեծանում է։

 

Խորհուրդներ, որոնք կօգնեն բարելավել ձեր տան Wi-Fi ցանցի ծածկույթը (լուսանկարներ)