Windows 10-ը լրտեսում է օգտատերերին

17:23 • 01.08.15

Microsoft-ի նոր օպերացիոն Windows 10 համակարգը չնայած իր ջերմ ընդունելությանը նաև թերություններ ունի. համակարգին կասկածում են օգտատերերի անձնական տվյալներին միջամտելու բարձր մակարդակի մեջ, գրում է ria.ru-ն:

 

Հաղորդվում է, որ օպերացիոն համակարգը կարող է կարդալ էլեկտրոնային փոստը, կոնտակտներին և օրացույցի նշումներին հասանելիության ստանալ, իսկ նոր Edge բրաուզերը, որը փոխարինում է Internet Explorer-ին, գովազդ է ընտրում հավաքած տվյալների հիման վրա:

 

Բլոգոլորտից ծրագրի որոշ փորձագետներ նախազգուշացրել են, որ օպերացիոն համակարգում գաղտնիության նախնական կարգավորումները կարող են ագրեսիվ լինել օգտատիրոջ համար և դրանք փոխելու համար հարկավոր է գտնել հարկավոր հրահանգները կամ օգտվել արտաքին վեբկայքից:

 

Windows 10-ը լրտեսում է օգտատերերին