Դանիայում կկառուցեն ապագայի քաղաք՝ առանց ավտոմեքենաների (լուսանկարներ)
Դանիայի Օրխուսա քաղաքի արվարձանում կկառուցեն առանց ավտոմեքենաների ապագայի քաղաքը, որը կկոչվի Nye։ Քաղաքի շինարարության համար կպահանջվի 5 տարի, գրում է Обозреватель-ը։
Նոր քաղաքում կապրի 15.000 մարդ։ Նրա շինարարությունը կներառվի քաղաքների զարգացման ռազմավարությունում, որն ընդունվել է 2009-ին։
Nye-ն կդառնա ժամանակակից տեխնոլոգիաներով կանաչ արվարձան՝ բնակիչների և շրջակա միջավայրի միջև ներդաշնակություն ստեղծելու համար։ Քաղաքի ամբողջ տարածքով կլինեն հեծանվային ճանապարհներ։ Տրամվայը քաղաքը կկապի Օրխուս քաղաքի կենտրոնի հետ։















