ԱՄՆ-ում պոկել են հայտնի ռոբոտի գլուխը, որը ճամփորդում էր ավտոստոպով. լուսանկարներ
ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում պոկել են Հիչբոտի` հայտնի ռոբոտի գլուխը, որը ճամփորդելիս է եղել ավտոստոպով:
«Լենտա»-ն մանրամասնում է, որ նա պետք է Մասաչուսեթսից Կալիֆոռնիա հասներ: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի լույս 2-ի գիշերը, չարագործները հայտնի չեն:
Տուժած ռոբոտի անունից նաև հայտարարություն է տարածվել, որում ասվում է. «Ախ, իմ մարմինը վնասվել է, սակայն հիմա ես վերադարձել եմ տուն ու ընկերներիս հետ եմ: Կարծում եմ` երբեմն վատ բաներ տեղի են ունենում նույնիսկ լավ ռոբոտների հետ: Ուղևորությունը այժմ պետք է ավարտվի, սակայն իմ սերը մարդկանց հանդեպ երբեք չի նվազի»:
Այս նախագծի հեղինակների թիմը հայտնել է, որ շուտով Հիչբոտը կկարողանա նորից ուղևորության դուրս գալ: Այս տարի ավելի վաղ Հիչբոտը ճամփորդել էր Գերմանիայում, Հոլանդիայում, իսկ անցած տարի` Կանադայում:
Ռոբոտին ստեղծել են կանադացի գիտնականներ՝ նպատակ ունենալով պարզել, թե որքան ժամանակ կարող են անվնաս մնալ ռոբոտները` քաղաքներում ճամփորդելիս:

.jpg)














