Toshiba-ն ցուցադրել է Silmee W20 և W21 ֆիթնես թևնոցների նախատիպերը
Լուսանկարը՝ Nikkei-ի
Toshiba ընկերությունը Տոկիոյում օրերս անցկացվող International Modern Hospital Show 2015 ցուցահանդեսի ժամանակ ցուցադրել է Silmee W20 և W21 ֆիթնես թևնոցների նախատիպերը, որոնք նախատեսված են նրանց համար, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին, գրում է ferra.ru-ն։
Silmee W20-ը և W21-ը կարող են վերահսկել այն կրողի ֆիզիկական ակտիվությունը, քունը, սրտի աշխատանքը, մարմնի ջերմաստիճանը, ինչպես նաև տիրոջ ստացած ուլտրամանուշակագույն ճառագայթման աստիճանը։
Թևնոցներն աշխատում են սմարթֆոնին կամ պլանշետին միացված լինելով, որպեսզի դրանցում տեղակայեն արձանագրված տվյալները և հնարավորություն տան օգտատիրոջը դրանց մասին տեղեկանալու և դրանք կառավարելու։
Silmee W21 մոդելը նաև ունի GPS համակարգ։










