Alibaba-ն սկսում է քվանտային համակարգչի ստեղծման աշխատանքները
Չինաստանի խոշորագույն Alibaba Group ինտերնետ- հոլդինգը, համագործակցելով Գիտությունների չինական ակադեմիայի հետ, նախաձեռնել է քվանտային համակարգչի ստեղծման աշխատանքները:
Ինչպես նշում է Korrespondent.net-ը, նորաստեղծ համակարգչի հզորությունը տրիլիոն անգամ կգերազանցի ժամանակակից սուպերհամակարգիչների հզորությանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Alibaba-ն դարձել է առաջին չինական ընկերությունը, որը հետևելով ամերիկյան տեխնոլոգիական հսկաներ Google, Microsoft և IBM ընկերությունների օրինակին՝ քվանտային համակարգիչ է ստեղծում:
Նախագծի վրա աշխատող չինացի ակադեմիկոսներից մեկը նշել է, որ տվյալ ընկերությունների ղեկավարություններն իրենց մոտ են տանում լավագույն չինական «ուղեղներին», ինչի հետևանքով զգալի բարդանում է հենց Չինաստանում նման տեխնոլոգիա ստեղծելու հարցը: Ըստ նրա կանխատեսման՝ քվանտային համակարիչը Չինաստանում կստեղծվի 10-15 տարուց:










