Angry Birds 2 բջջային խաղը ներբեռնողների թիվը գերազանցել է 5 միլիոնը
App Store-ում և Google Play-ում Angry Birds 2 բջջային խաղի հայտնվելու պահից 12 ժամ անց այն ներբեռնել են 1 միլիոն անգամ, իսկ երկու օրվա ընթացքում ներբեռնումների թիվը գերազանցել է 5 միլիոնը, հաղորդում է gazeta.ru-ն:
Angry Birds 2 խաղը կրկին խոզերի հետ թռչունների կռվի մասին է, խաղի հիմնական սկզբունքը նույնպես չի փոխվել:
2015 թվականի մարտին Rovio ընկերությունը հայտնել է, որ 2014 ֆինանսական տարվա տվյալներով՝ բջջային խաղերից իր եկամուտն աճել է 16 տոկոսով և կազմել է 110,7 միլիոն եվրո:










