Ինչ է կատարվում օրգանիզմում Coca Cola-ն խմելուց հետո 1 ժամվա ընթացքում՝ ըստ Healthy Life Land-ի

15:15 • 03.08.15

Գաղտնիք չէ, որ Coca Cola-ն մարդու օրգանիզմի համար վտանգ ներկայացնող ամենատարածված գազավորված ըմպելիքներից է, որի բաղադրության մեջ առկա է ճարպակալման, շաքարախտի ու սիրտ-անոթային հիվանդությունների գլխավոր խթանիչ հանդիսացող բարձր մակարդակի ֆրուկտոզա պարունակող եգիպտացորենի օշարակը: Դժբախտաբար, մարդկանց մեծ մասն անգամ պատկերացում չունի այս բաղադրիչի ներկայացրած վտանգի մասին:

 

Healthy Life Land կայքը նկարագրում է, թե ինչ բացասական փոփոխություններ են կատարվում մարդու օրգանիզմում` 1 շիշ Coca Cola-ն խմելուց հետո 1 ժամվա ընթացքում:

 

Առաջին 10 րոպեում մեր օրգանիզմ է մուտք գործում 10 թեյի գդալ շաքար, ինչը մասնագետների կողմից սահմանված ամբողջական չափաբաժինն է 1 օրվա համար:

 

20 րոպե անց օրգանիզմում սկսվում է կլանած շաքարը ճարպի վերածելու գործընթացը:

 

40 րոպե անց ավարտվում է կոֆեինի կլանման գործընթացը, ինչի հետևանքով բարձրանում է արյան ճնշումը:

 

45 րոպե անց օրգանիզմում ավելանում է դոպամին հորմոնի արտադրությունը, ինչը խթանում է ուղեղի` հաճույք ստանալու կենտրոնների աշխատանքը: Հետաքրքրական է, որ նույն բանը տեղի է ունենում հերոինի ընդունման ժամանակ:

 

60 րոպե անց առաջանում է միզելու ցանկություն, որի հետևանքով օրգանիզմից դուրս են գալիս այն օգտակար բաղադրիչները, որոնք մարդու մարմնում առկա են ոսկորների, ատամների ամրությունը պահելու, ինչպես նաև ջրազրկման գործընթացը կանխելու համար:

Ինչ է կատարվում օրգանիզմում Coca Cola-ն խմելուց հետո 1 ժամվա ընթացքում՝ ըստ Healthy Life Land-ի