Եվրոպայում սկսվել է Samsung ընկերության Galaxy S5 Neo սմարթֆոնի վաճառքը (լուսանկարներ)
Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը թեև պաշտոնապես չի ներկայացրել իր Galaxy S5 Neo սմարթֆոնը, սակայն դրա վաճառքն արդեն սկսվել է Եվրոպայում, գրում է 3dnews.ru-ն։
Այն արդեն առաջարկում է ձեռք բերել հոլանդական մանրածախ առևտրի խանութներից մեկը։
Նորույթն ունի 64 բիթանոց Exynos 7580 պրոցեսոր՝ 1.6 ԳՀց հզորությամբ, և աշխատում է Android 5.1.1 Lollipop օպերացիոն համակարգով։ Պրոցեսորն ունի նաև Mali-T720 գրաֆիկական արագացուցիչ։
Օպերատիվ հիշողության ծավալը 2ԳԲ է, իսկ ներկառուցվածինը՝ 16ԳԲ։ Այն ունի 5.1 դյույմանոց Super AMOLED էկրան՝ 1920 × 1080 լուծաչափով։
Սովորաբար, նման էկրանները քերծվածքներից և այլ վնասվածքներից պաշտպանվում են Corning Gorilla Glass ապակիով, որի մասին այս մոդելի դեպքում ոչինչ չի նշվում։
Սմարթֆոնի չափսերն են 142 × 72,5 × 8,1մմ, իսկ քաշը՝ 145 գրամ։ Նորույթն ունի Wi-Fi, Bluetooth, GPS և NFC անլար կապի միջոցների մոդուլներ։
Samsung Galaxy S5 Neo-ն հասանելի է երեք գույնով՝ սև, արծաթագույն և ոսկեգույն։
Նորույթն արժե 470 եվրո։














