Seagate-ի շահույթը կրկնակի նվազել է՝ անհատական համակարգիչների շուկայում խնդիրների պատճառով
Լուսանկարը՝ wsj.com-ի
Կոշտ սկավառակների խոշորագույն արտադրողներից մեկի՝ Seagate Technology-ի շահույթը կրկնակի կրճատվել է՝ անհատական համակարգիչների շուկայի անկման պատճառով, որի համար էլ նախատեսված է ընկերության արտադրանքը, գրում է 3dnews.ru-ն։
Seagate-ը 2015-ի մայիս-հուլիս ամիսներին արտադրել է 45.3 մլն կոշտ սկավառակ, որն ամենացածր ցուցանիշն է վերջին մի քանի տարիների կտրվածքով։
Չորրորդ ֆինանսական եռամսյակում, որը եզրափակվել է հուլիսի 3-ին, ընկերության զուտ շահույթը կազմել է 138 մլն դոլար, մինչդեռ մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում այն կազմել է 320 մլն դոլար։
Seagate-ի եռամսյակային եկամուտներն ընկել են՝ հասնելով 2.93 մլրդ դոլարի՝ նախորդ տարվա 3.3 մլրդ դոլարի համեմատ։










