«ВКонтакте» սոցցանցն ապաակտիվացրել է Instagram-ի հղումները

17:17 • 03.08.15

Լուսանկարը՝ 3dnews.ru-ի

 

«ВКонтакте» սոցիալական ցանցն ապաակտիվացրել է Instagram ֆոտոհավելվածի հղումները, որի պատճառով այժմ դրանց վրա հնարավոր չէ սեղմել, գրում է interfax.ru-ն։

 

Instagram հավելվածի հղումները չեն աշխատում ոչ միայն անձնական հաղորդագրություններում, այլև համընդհանուր հասանելիության գրառումներում կցված լինելու դեպքում։

 

Նման տեղեկությունը հաստատել է «ВКонтакте» սոցցանցի օպերացիոն պատասխանատու Անդրեյ Ռոգոզովը։

 

Ռուսական սոցցանցի նման քայլը կապված է սեփական ֆոտոհավելվածի մեկնարկով, որը կոչվում է Snapster և նման է Instagram-ին։

 

Այն մեկնարկել է մի քանի շաբաթ առաջ։ Ավելի վաղ Ռոգոզովն ասել է, որ պայքարելու են մրցակից ծառայությունների դեմ։